‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է՝ անվաշղթաների կիրառման դեպքում’

405

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան քաղաքներում ձյուն է տեղում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը 22-23-ին կնվազի 4-6 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդի դիվերսիայի հերթական փորձը կասեցվել է’