‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. մյուս ճանապարհները հիմնականում անցանելի են’

925

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց: 
Կոտայքի մարզում առկա է մառախուղ:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը’
Հաջորդ հոդվածը‘Անհետացել է Հյս.Կորեայի առաջնորդի հորաքույրը. ԶԼՄ-ներ’