‘Ստեփան Դեմիրճյանը մերժում է ստվերային կառավարությունը, բայց ընդունում է մանդատները վայր դնելու գաղափարը’

1114

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը տեղյակ է, որ երեկ Ազատության հրապարակում առաջարկել են նաև իր մասնակցությունը ստվերային կառավարության կազմում, բայց ստիպված է մերժել, քանի որ գաղափարի կողմնակից չի: «Շնորհակալ եմ թեկնածության առաջարկման համար, բայց ես նման կառավարություն ստեղծելու կողմնակիցը չեմ, այսինքն` նման գաղափարի կողմնակից չեմ»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է նա:

Ստեփան Դեմիրճյանը, բոլոր դեպքերում, ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելու գաղափարը, համարում է, որ կարելի է քննարկել: «Այս կեղծված ընտրությունների բացասական հետևանքները կարելի է չեզոքացնել միայն նոր, արդար ընտրություններ անցկացնելով»,- ասաց նա:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կմասնակցի Հռոմի նորընտիր պապի գահակալության արարողությանը’
Հաջորդ հոդվածը‘Վերաքննիչ դատարանը մերժեց էպոսագետի փաստաբանի բողոքը’