‘Ստեփան Դեմիրճյանն ապաքինվում է և մոտ օրերս կվերադառնա ‘

1568

ՀԺԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը հունվարի 9-ին Գերմանիայում տարել է երկրորդ եւ վերջին վիրահատությունը, որն անցել է շատ հաջող: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը: «Ապաքինման տեմպերը շատ արագ են, նա շատ լավ է զգում իրեն եւ մոտ օրերս կվերադառնա Երեւան»,- հավելեց Մինասյանը:

Հիշեցնենք, որ Ստեփան Դեմիրճյանը սեպտեմբերից բուժման կուրս է անցնում, նա արդեն մեկ վիրահատություն էր տարել Երեւանում, իսկ Գերմանիա մեկնել էր այս տարվա հունվարի սկզբին: 

Նախորդ հոդվածը‘Էլթոն Ջոնի և նրա զուգընկերոջ ընտանիքում երկրորդ երեխան է հայտնվել’
Հաջորդ հոդվածը‘Ինչու՞ էր Գվարդիոլան ժամանել Ցյուրիխ’