‘Ստեփան Մարգարյան. Սահմանին լարվածության աճի մեղավորը միայն Ալիեւը չէ’

1106

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության աճի մեղավորը միայն Ալիեւի վարչակարգը չէր, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:

«Ոչ թե նրա համար, որ մենք էինք հարձակվում, ոչ, խոսքը դրա մասին չէ: Խոսքը այն մասին է, թե ա՞րդյոք դու տեղիք չես տալիս, որ հակառակորդդ դիմի այդպիսի գործողությունների», — նշեց պատգամավորը:

Նրա խոսքով, Ալիեւին սրացման գնալու կարող էր դրդել վերջին տարիներին արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի իշխանությունների թույլ տված մի շարք սխալները:

«Մեզ վրա բավական վատ ազդեցություն ունեցավ եվրոասոցիացիայից հրաժարումը եւ կտրուկ անցումը եվրասիական ինտեգրացիային: Նրա խոսքով, անցյալ տարվա սեպտեբերի 3-ից հետո եվրոպացի պաշտոնյաները խիստ տարակուսած էին Հայաստանի իշխանութունների պահվածքից, իսկ մինչ այդ՝ Ռուսաստանն էր տարակուսում՝ «այս ու՞ր եք գնում», — ասաց Մարգարյանը:

Այս ամենը, ըստ պատգամավորի, կարող էր Ադրբեջանի մոտ պատրանք առաջացնել, թե Հայաստանը էապես թուլացել է, եւ կարելի է մի քանի հարձակումների միջոցով Հայաստանում խուճապ առաջացնել: Նրա խոսքով, միայն հայ զինվորիների մարտունակության շնորհիվ հնարավոր եղավ ստիպել ադրբեջանցիներին թուլացնել լարվածությունը սահմանին: 

Նախորդ հոդվածը‘ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Ալիև-Պուտին-Սարգսյան հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Ինչու՞ է դռնեդուռ ընկել Գագիկ Հարությունյանը’