‘Ստեփան Մինասյան. Կարեն Դեմիրճյանի մասին հրապարակումն ակնհայտ կեղծիք է’

1511

Օրերս էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե «հայտնի է, որ Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանը պարբերաբար մասնակցում էր Երևանում «օրենքով գողերի» հավաքներին, որի ժամանակ լուծվում էին քաղաքական, տնտեսական եւ այլ հարցեր»:

iLur.am-ի հետ զրույցում Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը հայտարարեց, թե դա ակնհայտ կեղծիք է:

«Նրանց նպատակն է կա՛մ միտումնավոր վարկաբեկել Հայաստանի ազգային հերոսին, կա՛մ, եթե միտումնավոր չէ, ապա գործ ունենք սովորական տգիտության հետ: Պահանջում ենք հերքել այդ ապատեղեկատվությունը և ներողություն խնդրել կեղծիքի տարածման համար»,- ասաց նա:

Նախորդ հոդվածը‘Սիրուն չի, ընկեր Մուկուչյան’
Հաջորդ հոդվածը‘Նորածին մոսկվացիներին յուրօրինակ անուններով են անվանակոչել ‘