‘Ստեփան Մինասյան. ՀՀՇ համագումարում կայացած որոշումներից է կախված նաեւ մեր ընդհանուր պայքարը ‘

1653

«Հինգ տարի է, ինչ քաղաքական տարբեր ուղղվածություն ունեցող ուժեր միավորվել են մեկ քաղաքական թիմի մեջ` պաշտպանելով Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահական ընտրություններում և, ըստ էության, շարունակելով պայքարը հանուն մեր երկրում ժողովրդավարական կարգերի հաստատման և օրինական իշխանության ձևավորման»,- այսօր Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկած ՀՀՇ համագումարի ժամանակ հայտարարեց ՀԺԿ քարտուղար Ստեփան Մինասյանը` ողջունելով համագումարը ՀԺԿ-ի անունից:

Նա նշեց,  որ այսօր երկրում մի այնպիսի վիճակ է, երբ իշխանությունների խոսքերն ու արարքները չեն համապատասխանում իրար:

Ստեփան Մինասյանը նշեց, որ այսօր մեկնարկած ՀՀՇ համագումարում կայացած որոշումներից է կախված նաև մեր ընդհանուր պայքարը:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է ՀՀՇ համագումարը ‘
Հաջորդ հոդվածը‘ ՍԴՀԿ-ն կարծում է, որ այդ մարդը Լևոն Տեր-Պետրոսյանն է’