‘Ստեփան Սաֆարյան. Հարձակվել են «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի վրա’

1093

Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանը քիչ առաջ հայտարարություն է տարածե, որ Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների առջեւ հարձակում է եղել «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի վրա: «Թաղի խուժանը հարձակվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի Իրինա Հովհաննիսյանի վրա, ով իր մասնագիտական գործունեության շրջանակներում տեսանկարահանում էր տարածքը, երբ նրանցից մեկը ցուցակը ձեռքին կազմակերպում էր երթուղային տաքսիներով «ցուցակագրված ընտրողների» տեղափոխումը տեղամաս: Մի պահ լրագրողի ձեռքից խլվել է նաեւ տեսագրող-ձայնագրող սարքը եւ քիչ անց վերադարձվել: Այս միջադեպին մասին հանդես կգանք հավելյալ մեկնաբանությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Օսկար Ուայլդի տունը վաճառքի է հանվել 1,5 միլիոն ֆունտ ստեռլինգով ‘
Հաջորդ հոդվածը‘Աղջիկ ջան, հո ես միլիցա չեմ քու համար: Թող հանգիստ ապրենք (Տեսանյութ)’