‘Ստեֆան Էլ-Շարավի. Ինձ օգնեց տնտեսական ճգնաժամը’

702

«Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին նշել է, որ զարմացած է Իտալիայի առաջնությունում իր արդյունավետությամբ եւ ընդգծել, չէր ցանկանա թիմը ապագայում լքել:

«Ինչ որ տեղ դա անսպասելի է: Մեկ տարի առաջ ես չէի հավատա, որ A սերիայի լավագույն ռմբարկուն եմ լինելու: Ինձ օգնեց տնտեսական ճգնաժամը: «Միլանի» երիտասարդները իրենց դրսեւորելու հնարավորություն ստացան եւ օգտվեցին դրանից: Մեզ պետք է միայն մի փոքր վստահել: Անիմաստ է դրսից խաղացող բերել, երբ ունես քո սեփական հաջող ֆուտբոլիստները:

Ես ցանկանում եմ խաղալ «Միլանում», քանի որ այստեղ եմ փոքր հասակից: Հույս ունեմ, որ երբ գայթակղիչ առաջարկություն լինի, ակումբը իր մեջ ուժ կգտնի այն մերժել»,- Էլ-Շարավիի խոսքն է մեջբերում La Stampa-ն:

Այս մրցաշրջանում Ստեֆան Էլ-Շարավին 18 խաղում 14 գոլ է խփել եւ հանդիսանում է Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուն:

Նախորդ հոդվածը‘Ավտովթարի հետևանքով հայրը մահացել է՝ կինն ու որդին հիվանդանոցում են’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը դեսպանատունը ժամանակավորապես լքել է ԿԱՀ-ը’