‘Ստիպում են «գնել» վերաբնակեցումը «խթանող» վիճակախաղի տոմսեր. Լուսանկարներ ‘

902

Երբ սրանից մի որոշ ժամանակ առաջ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարեց, թե «հայաստանցիների եւ սփյուռքահայերի վերաբնակեցումը ազատագրված տարածքներում գայթակղիչ դարձնելու համար մտածել են պետական վիճակախաղ իրականացնելու ծրագիր» իրականացնել, շատերը դեռ լավ չէին պատկերացնում՝ ինչի մասինէ  խոսքը: «Այս դեպքում փող չի խաղարկվելու, այսինքն, դրամով գնելու են վիճակախաղի տոմսը, բայց շահողը շահելու է ապրանք։ Իսկ շահումը լինելու են հիմնականում Արցախում արտադրված ձեռագործ գորգեր եւ սիմվոլիկ լինելու է բնակարան Ստեփանակերտ քաղաքում միգուցե նաեւ Շուշի քաղաքում»,-ասել է Աղաբեկյանը:

Նա տեղեկացրել էր նաեւ, որ վիճակախաղի մեկ տոմսը արժե 2 հազար դրամ։ 220 հազար վիճակախաղի տոմս արդեն շրջանառության մեջ է։

Այս հայտարարությունից որոշ ժամանակ անց ահազանգ ստացանք, որ այս տոմսերը «պարտադիր-կամավորության» սկզբունքով վաճառվում են պետական հիմնարկներում:

Ահա թե ինչ է մեզ գրում Հայաստանի էլեկտրական ցանցերից մեկի աշխատակիցը:

«ՀԷՑ ՓԲԸ «Մուսալեռ» Մ/Ճ -Ի տնօրեն Դավիդ Ղազինյանը ստիպողաբար բոլոր աշխատակիցներից հավաքում է 4000 դրամ՝ լատարեի համար, այն դեպքում, երբ մեր աշխատավարձը 50.000-80.000 դրամ է,իսկ ինքը ստանում է մի քանի միլիոն դրամ աշխատավարձ»:

Այսինքն, մարդկանց ուղղակի ստիպում են մասնակցել այս վիճակախաղին, ճիշտ այնպես, ինչպես ստիպում են մասնակցել Համահայկական հիմնադրամի մարաթոններին: Իսկ կոնկրետ այս դեպքում, ամեն աշխատակցի ստիպում են «գնել» երկուական տոմս:

Ի դեպ, որպես ապացույց, աշխատակիցը ներկայացրել է նաեւ գնված տոմսերից մեկ օրինակ: Մենք ջնջել ենք տոմսի համարները, որպեսզի դրանցով չկարողանան պարզել, թե կոնկրետ ով է մեզ տրամադրել այս լուսանկարները: 

Նախորդ հոդվածը‘Էդինբուրգում կարմրահերների շքերթ տեղի կունենա’
Հաջորդ հոդվածը‘Սիցիլիայի ափերին ապօրինի ներգաղթյալներ են զոհվել’