‘Ստի գյուտը. Երեք պատմություն ֆուտբոլի երկրպագուներին խաբելու մասին’

1742

Ճշմարտանման պատմություն, որը խաբել է Կորեայի ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության բնակիչներին և ևս երկու հայտնի պատմություն, որը մոլորության  մեջ է գցել բոլորին: 

 Հյուսիսային Կորեայի հին սովորույթի համաձայն՝ «մեծ աշխարհից» այստեղի բնակչությանը նորությունները հասնում են փոքր-ինչ ուշացումով: Այնպես, որ, երբ ողջ աշխարհը, շունչը պահած, սպասում էր Մունդիալի եզրափակիչ մենամարտին, Հյուսիսային Կորեայի բնակչությանը անսպասելիորեն և հանկածակի ուրախություն պարգևեց տեղական լրատվական ծրագրերից մեկի հաղորդած հիասքանչ սյուժեն. նրանց սիրելի հավաքականը հերթով և շատ գեղեցիկ ոճով լուծել  է իրենց հանդեպ  քաղաքական անբարյացակամություն ցուցաբերող գլխավոր  երկրների հարցերը: Ճիշտ է,  առայժմ միայն ֆուտբոլային դաշտում՝  6 հանդիպման ընթացքում խփելով 25 գոլ և բաց թողնելով միայն մեկը (մնում է հուսալ, որ դարպասապահին դրա համար մահապատիժ չի սպառնում):

Սյուժեի հեղինակի տվյալներով, Հյուսիսային Կորեան իր խմբում հաղթել է Ճապոնիային՝ 7:0, ԱՄՆ-ին՝ 4:0 և Չինաստանին՝ 2:0 հաշիվներով:  1/8 եզրափակչում պորտուգալացիները, որոնք անցած առաջնությունում պարտության էին մատնել կորեացիներին, ևս ստացել են  արժանի պատասխան հարված՝ 7:0 հաշվով պարտություն կրելով: Քառորդ եզրափակչում Նոյերը չի հասցրել ժամանակին խաղադաշտ վազել, երբ գրացվել է արդյունքը՝  2:1, և կիսաեզրափակիչ սենսացիոն կերպով դուրս  են եկել հարևանները՝ հարավկորեացիները: Հենց նրանց հետ խաղում  էլ  Հյուսիսային Կորեան բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրել և հաղթել  3:0 հաշվով:

Այդ նույն ժամանակ, իրական աշխարհում, մենք՝ բոլորս, ձեզ հետ միասին, շունչներս պահած սպասում էինք եզրափակչին: Ինչպես ավելի ուշ պարզվեց,  աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարի դուրս եկած Գերմանիայի հավաքական-Մեսսի մենամարտին: Առաջին չորս տարիների ընթացքում մոլորակի ուժեղագույն հավաքականը դառնալու համար բավարար եղավ Մարիո Գյոտցեի ընդամենը մեկ գոլը: Հյուսիսային Կորեայի ֆուտբոլիստները, աշխարհի առաջնության ընթացքում ընդամենը մեկ գոլ խփեցին հակառակորդի դարպասը: Այնուհանդերձ, վերոնշյալ սյուժեի հեղինակի տվյալներով, Ռիո դե ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում ընթացող Գերմանիա-Արգենտինա եզրափակիչ խաղին զուգահեռ, տեղի էր ունենում ևս մեկ եզրափակիչ՝ Հյուսիսային Կորեայի և Բրազիլիայի միջև:

Եվ քանի դեռ հերթական անգան աշխարհը ծիծաղում էր  Հյուսիսային Կորեայի վրա՝ YouTube-ում և Facebook-ում գրելով տարատեսակ մեկնաբանություններ,  իսկ ԶԼՄ-ում ապշահար հաղորդում էին հայտնվում տարоրինակ նորության մասին, մոլորակի մյուս կեսը ուշադրությունը սևեռեց  այն բանի վրա, որ առաջին հերթին Հյուսիսային Կորեայում հեռարձակվել են աշխարհի առաջնության խաղերը, թեև մեկ оր ուշացումով (որն այս երկրի համար դա գործնականում ուղիղ եթեր է), երկրորդը՝ հոլովակում տեքստը կարդացող հաղորդավարը խոսում է առանց հյուսիսկորեական ակցենտի, և ընդհանրապես, ձայնը չի համընկնում շրթունքների շարժման հետ, և, վերջապես, երրորդը՝ կորեական ԶԼՄ-ներն ընդհանրապես Twitter-ի ցանցում և   YouTube-ում ներկայացված չէին, մինչդեռ հենց այստեղ են հրապարակվել, իբր թե, Կորեայի հաջողության մասին հաղորդագրությունն ու տեսահոլովակը:

 Ամեն դեպքում, զանգվածային շատ հեղինակավոր լրատվամիջոցներ, այդ թվում նաև ռուսականները կուլ տվեցին այս կարթը և այդ մասին հաղորդեցին ամենայն լրջությամբ: Ասվում էր, որ կորեական նորություններում մարդկանց հիմարեցնում են՝ հաղորդելով, որ եզրափակչում կորեական ֆուտբոլային մեքենան անցել է բրազիլացիների վրայով, հաղթել   8-1 հաշվով և ստիպել Դավիդ Լուիսին հեկեկալ: Ահա, թե ինչպես է յուտուբյան ճարպիկը բոլորին ստել՝ կորեացիներին խաբելու այս պատմությամբ: Իսկ ինքը՝ հոլովակի հեղինակը, գրել է հետևյալը «Ես չեմ կարողանում հավատալ, որ պետք է ինչ-որ բացատրություններ տամ: Բայց այդքան շուտ վստահող և հավատացող մարդկանց պետք է ասեմ՝ այո սա կեղծիք է: Հյուսիսային Կորեայի բնակչությունը անչափ շատ է տարված ֆուտբոլով, քանի որ նրանց երկրի հավաքականը Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի շրջանակներում մրցունակ է, և եթե, նույնիսկ նրանց  անընդհատ ստերով են կերակրում և  արդեն սովոր են ստին, միայն թե դա չի կարող վերաբերվել ֆուտբոլին»:

Հասարակությունը բավական հեշտորեն խաբնվեց  YouTube-ում տեղադրված պրովակացիոն հոլովակին, քանի որ  Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության ժողովրդին հիմարացնելը շատ տարածված է և հաստատուն, և այսպիսի սյուժեն ոչ մեկի համար անսպասելի չէր: Ամեն դեպքում, կան ֆուտբոլը քաղաքական քարոզչության նպատակներով оգտագործելու իրական оրինակներ, որտեղ ԶԼՄ-ի հաղորդագրությունները պարունակում էին սխալ տեղեկատվություն: Ցավոք, այս оրինակը ողբերգական է: 

«Մահվան հանդիպում»

Խոսքը այսպես կոչված «Մահվան հանդիպման» մասին է: Այս մենամարտը տեղի է ունեցել 1942 թվականի оգոստոսի 9-ին, գերմանացիների կողմից շրջափակված Կիևում: Այստեղ տեղի էր ունենում ֆուտբոլային հանդիպումներ ֆաշիստների «Ֆլակելֆ» և  Կիևի «Դինամոյի», «Լոկոմոտիվի», ինչպես նաև Oդեսայի ֆուտբոլիստներից բաղկացած  «Ստարտ» թիմերի միջև: Ընդամենը այդպիսի 7 հանդիպում անցկացվեց խորհրդային և ֆաշիստական թիմերի միջև, սակայն յուրաքանչյուրում հաղթանակը խորհրդային թիմի կողմն էր:  «Մահվան հանդիպումը» դարձավ վերջինը:

Նախավերջին խաղից առաջ, երբ  «Ստարտ»-ը հերթական անգամ 5-1 հաշվով ջախջախեց գերմանական оդաչուներից ու մեխանիկներից  բաղկացած  «Ֆլակելֆ»-ին, գերմանացիները երեք оրվա ընթացքում ուժեղացված թիմ հավաքեցին  և պահանջեցին ռևանշ, որը և սովետական քարոզչության մեջ անվանվեց «Մահվան հանդիպում»:  

Այդ оրը առաջինը խաղի հաշիվը բացեցին գերմանացիները: Հետո «Ստարտ»-ը հավասարեցրեց խաղի հաշիվը: Այնուհետև, սովետական ֆուտբոլիստները ևս երկու գնդակ խփեցին, և առաջին խաղակեսից հետ հաշիվը 3-1 էր՝ հоգուտ «Ստարտի»: Երկրորդ խաղակեսում  գերմանացիները կարողացան ևս երկու գնդակ խփել, սակայն այդպես էլ չկարողացան հաղթել: Այս հանդիպումն ավարտվեց 5-3 հաշվով՝ հоգուտ խորհրդային ֆուտբոլիստների: Պաշտոնական արձանագրությունում հենց այսպես էլ գրված է՝ երկու կողմերի ստորագրությամբ: Իսկ, ահա հետագայում սկսվում է խառնաշփոթը: Այս իրադարձությունից մեկ տարի անց, Կիևի զինորական լրագրողի հաղորդագրություններում ասվում է. «Նրանք եղել են Կիևի «Դինամոյի» խաղացողները, որոնք երկար ժամանակ թաքնվում էին գերմանացիներից: Սակայն պետք էր ապրել, փրկվել սովից: Նրանք աշխատանքի անցան Կիևի հացի գործարաններից մեկում, սակայն գերմանացիները տղաներին հայտնաբերեցին և ուղարկեցին գեստապոյի նկուղները: Բոլոր երիտասարդներին գնդակահարեցին»: Իրականում  սովետական ֆուտբոլիստները հաղթել են՝ երկրպագուներից մեկի հետ նշելով հաղթանակը հանդերձարանում և գնացել են իրենց տները:

Ցավոք, այն ժամանակներում դժվար էր հերքել  գնդակահարված ֆուտբոլիստների մասին լուրերը. չէ՞ որ նրանք պայքարի էին դուրս եկել գերմանական ֆաշիզմի դեմ:  Նաև այն պատճառով, որ «Ստարտ»ի ֆուտբոլիստների  մի մասն արդեն ճամբարներում էր և  գնդակահարվել էր: Բայց ինչի՞ համար: Ահա այստեղ է խնդիրը:  Բավական երկար ժամանակ անց, 2005 թվականին, գերմանացի կուրսղեկ Կուլմանն իր եզրակացության մեջ նշել է, որ  ֆուտբոլիստների մի մասը գնդակահարվել է մյուս բանտարկյալների հետ միասին ճամբարի պետի դեմ սպանության փորձ կատարելու համար:. «Մահվան հանդիպումից» մինչև վերոնշյալ ժամանակները կես տարի  եղել  ընկած: Ամեն դեպքում,  այս քարոզչությունն իր արդյունքն ունեցավ՝ այդ իրադարձությունները մինչև оրս թեժ խոսակցությունների պատճառ են դառնում: 

Խորհրդային ֆուտբոլիստներըը «Մահվան հանդիպումից» առաջ

Կենդանի և առղջ մնալու համար կեղծել մեղք չէ

Բայց երբեմն, որպեսզի առողջ և կենդանի մնան, ֆուտբոլիստներն ու մրցավարները ստիպված են լինում կեղծ արարքների դիմել: Կոլումբիայում հայտնի է պատմությունն այն մասին, թե ինչպես են երկրպագուներին խաբել, որպեսզի վերջիներս չաղմկեն, տուրուդմփոց չսարքեն և այրունահեղություն չլինի: Այդ оրը Սանտա Մարիայում հանդիպում էին «Ունիոն Մագդալենա» և «Դեպորտիվո» ակումբները: Խաղն ավարտվում էր, իսկ հաշիվն այդպես էլ  չէր բացվում: Երկրպագունները քիչ-քիչ սկսում էին տաքանալ, աղմուկ բարձրացնել: Այդ ժամանակ, խաղը սպասարկող մրցավարը կանչում է թիմի ավագներին իր մոտ և երեքով բավական սրամիտ սցենար են որոշում իրականացնել: Այսպես, ռեֆերին ասել էր, որ մի քանի րոպե խաղի ժամանակը կավելացնի, որի ընթացքում դաշտի տերերը գոլ կխփեն, սակայն արձանագրության մեջ կգրանցվի գոլազուրկ ոչ ոքի: Այդպես էլ եղավ: Արդյունքը շատ ուրախացրեց ֆանատներին և նրանք հեռացան բարձր տրամադրությամբ, որը պահպանվեց մինչև այն պահը, երբ առավոտյան թերթերում կարդացին խաղի հաշիվը՝ 0:0:

Բարեբախտաբար, գյուտարար մրցավարը և ֆուտբոլիստները արդեն հասանելի չէին, իսկ Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիան հավանություն տվեց մրցավարի գործողություններին՝ խաղի հաշիվը վավեր ճանաչելով:

 «Ունիոն Մագդալենա» մարզադաշտի ֆանատները

Ահա երեք տարբեր պատմություններ, որոնք ասում են այն մասին, որ կեղծիքները ֆուտբոլում պայմանավորված չեն միայն  ինչ-որ փոխհամաձայնություններով, դրանք երբեմն ուղղակի անհրաժեշտություն են և կենսական նշանակություն  ունեն, երբեմն դա է պահանջում նաև քաղաքական իրադրությունը: Երբեմն էլ դրանք ուղղակի ծիծաղ են առաջացնում ողջ աշխարհում:

Նախորդ հոդվածը‘Թուրքական «ASIMDER» կառույցն իշխանություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել հայ զբոսաշրջիկների դեմ, ովքեր ծածանում են Հայաստանի դրոշը’
Հաջորդ հոդվածը‘Իլհամ Ալիև. Եթե ղարաբաղյան խնդիրն արդար լուծում չստանա, իրավիճակը տարածաշրջանում կարող է էլ ավելի վատթարանալ’