‘Ստյոպա Սաֆարյան. Երևի Սամվել Ալեքսանյանը շատ աղքատ է, նորից պետք է փող հավաքենք’

1283

«Երևի Սամվել Ալեքսանյանը շատ աղքատ է և մենք նորից պետք է փող հավաքենք: Անհարմար է ուղղակի, ի՞նչ ասեմ, ի՞նչ գործ ունեն, թե ո՞վ որտեղից առևտուր կանի, ինչի վրա կծախսի, ինչո՞ւ են բռնանում այդ հարցերում մարդկանց վրա»,- iLur.am-ի հետ զրույցում զայրույթով նշել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում հաշվառված 1500 սիրիահայ ընտանիքներից 1000-ին կտրվեն կտրոններ 20 հազար դրամ պարունակությամբ։ Գումարը կտրամադրի Քուվեյթի Հանրապետությունը: Արդեն որոշված է, թե ինչպես պետք է սիրիահայերն օգտվեն այդ կտրոններից։ «Քուվեյթի կողմից հատկացված 100 000 դոլարը ոչ թե վերածվել է պարենի, և փորձ է արվել պարենը բաժանել, այլ կտրոնի կարգով «Երևան- Սիթի» խանութներից մարդիկ իրենք 20 000 դրամի իրենց գնումները կկատարեն»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Թե ինչ ձևով կտրվի այդ օգնությունը, որոշել է ոչ թե Քուվեյթի Հանրապետությունը, այլ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող» ՀԿ-ն։

Նախորդ հոդվածը‘Իվանիշվիլին խոստովանել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի վերաբերյալ հապշտապ հայտարարություն է արել’
Հաջորդ հոդվածը‘Իրանում 5 մարդ հրապատակավ կախաղան են բարձրացվել’