‘Ստյոպա Սաֆարյան. Ցուցակները չէին անհետացել’

876

iLur.am-ի հետ զրույցում թիվ 1 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը հայտնեց, որ թիվ 1/27 ընտրատարածքից ընտացուցակները չէին անհետացել, պարզապես դրանք իբր թե տարվել են այլ սենյակ, իսկ երբ իրենք պահանջել են ընտրացուցակները, հետ են բերվել:

Հիշեցնենք, որ քիչ առաջ «ժառանգություն» կուսակցության ներակայացուցիչ Դանիել Իոաննիսյանը մամուլին տեղեկացրել էր, որ ինքը գնացել էր ոստիկանության անձնագրային բաժնից ընտրացուցակները ստանալու, բայց այնտեղ իրեն ասել էին, որ ցուցակները հանձնել են ուրիշի:

Նախորդ հոդվածը‘Վահրամ Աթանեսյան. Ի՞նչ խոսք կարող է լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Առաջին փեսան «մոնոպոլիզացնելու է» թիկնապահներին ‘