‘Ստոիչկով. ««Ռեալ»-ը խնդիրներ կունենա այնքան ժամանակ, որքան երկարաձգվի Մեսսիի դարաշրջանը»’

1122

«Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը վստահ է, որ առաջիկա տարիներին Մադրիդի «Ռեալ»-ը հնարավորություն չի ունենա մրցակցել «Բարսելոնա»-ի հետ՝ «կապտանռնագույններ»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի պատճառով:

««Ռեալ»-ը խնդիրներ կունենա այնքան ժամանակ, որքան երկարաձգվի Մեսսիի դարաշրջանը: Եվ եթե արդեն ֆուտբոլիստներն իրենք են խոստովանում, որ զիջում են «Բարսելոնա»-ին, դա անհանգստացնում է:

Այժմ «Ռեալ»-ն անգամ գլխավոր մրցակից չէ մեր ակումբի համար: Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնա»-ն մեկ մրցակից ունի՝ «Ատլետիկո»-ն»,- Marca-ն մեջբերում է Ստոիչկովի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Հիդինկը կոչ է արել հալածանքներ չսկսել Կոստայի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Վան դեր Վիլը վիճել է Իբրահիմովիչի հետ և չի տոնել ՊՍԺ-ի չեմպիոնությունը’