‘Ստորագրվել է հայ-լիբանանյան երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը ‘

1061

 Այսօր ավարտվել է Լիբանանի զինված ուժերի պատվիրակության աշխատանքային այցը Հայաստան: Այցի ընթացքում քննարկվել են ռազմական կրթության, վարժանքների, խաղաղապահության, նյութատեխնիկական ապահովման և ռազմական արդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռքբերվել մոտ ապագայում կազմակերպել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների փոխայցելությունները:

Այցի ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և Լիբանանի զինված ուժերի պատվիրակության ղեկավար բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանը ստորագրել են 2015 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը:

Նախորդ հոդվածը‘Կազանի ողբերգությունը. զոհերի թիվը հասել է 11-ի’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Վիետնամից պահանջել է ՌԴ ԶՈւ-ին արգելել օգտվել Քամրանի ռազմակայանից’