‘ Ստուգումներ Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» եւ «Լուսաստղ շուգր» ընկերություններում ‘

2001

Պետեկամուտներևի կոմիտեն ուսումնասիրություններ անցկացնում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո)  հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» եւ «Լուսաստղ շուգր» ընկերություններում: Այդ մասին այսօր՝ փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը: Փոխանցում է News.am-ը:

Նրա խոսքով՝ ստուգվում է «Ալեքս Գրիգի» ողջ ցանցը, ու այդ գործընթացում ներգրավված է 160 աշխատակից: Գ. Խաչատրյանը նշել է նաեւ, որ շաքարավազի ներմուծումից մաքսային մուտքերը նվազել են այն պատճառով, որ ներկայում ներկրվում է շաքարավազի կիսաֆաբրիկատ, իսկ նախկինում՝ պատրաստի շաքարավազ: Կիսաֆաբրիկատն ազատված է ավելացված արժեքի հարկից եւ մաքսատուրքից, ի տարբերություն պատրաստի շաքարավազից:

 

Նախորդ հոդվածը‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության’
Հաջորդ հոդվածը‘«Միլան» — «Բարսելոնա». մեկնարկային կազմերը’