‘Ստ. Պետերբուրգում 36-ամյա հայաստանցու վրա եռման ջուր են լցրել’

1040

Սանկտ Պետրեբուրգում տղամարդը հայաստանցու վրա եռման ջուր է լցրել։ Ինչպես հաղորդում է News.am-ը, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 5-ի վաղ առավոտյան։

Տոկսովկայա շրջանային հիվանդանոց է հասցվել Հայաստանի 36-ամյա քաղաքացին։ Շենքի շքամուտքում անհայտ անձը նրա վրա եռման ջուր է լցրել։

Նրա մարմնի 33 տոկոսն այրվել է։ Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են որպես ծանր։ Իրավապահները փաստի առնչությամբ ստուգումներ են իրականացնում։ Արարքի դրդապատճառների մասին դեռեւս տեղեկություն չի հաղորդվում: 

Նախորդ հոդվածը‘Իրանի նախկին նախագահը նշանակվել է Նպատակահարմարության խորհրդի անդամ’
Հաջորդ հոդվածը‘Իրանի խորհրդարանում սկսվել են նախարարների թեկնածությունների քննարկումները’