Սրեբենիցայի ողբերգության 26-րդ տարելիցը

489

Շաբաթ  օրը Սրեբրենիցայում տեղի են ունեցել Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենազանգվածային կոտորածի զոհերի ևս մի խմբի հուղարկավորության նախապատրաստությունները։

Զանգվածային գերեզմանատեղիներում հայտնաբերված և վերջերս ԴՆԹ թեստերով նույնականացված 19 բոսնիացի մուսուլմանների մարմինները տեղափոխվել են Սրեբրենիցայի հուշագերեզմանատուն և հողին հանձնվել ողբերգության 26-ամյա տարելիցի օրը։

Ներկա դրությամբ զանգվածային գերեզմանատեղիներից արտաշիրմվել է կոտորածի ավելի քան 6 600 զոհի աճյուն։

Նախկին Հարավսլավիայի գործերով միջազգային տրիբունալը և ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Սրեբրենիցայում տեղի ունեցած ջարդը ճանաչել է ցեղասպանություն։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԿուբայում հակակառավարական ցույցեր են բռնկվել
Հաջորդ հոդվածըԵՄ գործակալությունը շտապ գործողություն է սկսել Լիտվայի և Բելառուսի սահմանին