‘Սրճարաններում ծխախոտ գովազդող բարետես աղջիկներ այլևս չեն շրջի’

1351

Կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի Գագիկ Մինասյանի և Արա Բաբլոյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Այս մասին Կառավարությունը որոշում կընդունի առաջիկա նիստում:

Օրենքի փոփոխություններով, մասնավորապես, նախատեսվում է արգելել ծխախոտային բոլոր արտադրատեսակների կամ դրանց նմուշների անվճար տարածումը քարոզչության նպատակով, ինչպես նաև արգելել ծխախոտային ցանկացած արտադրատեսակի անվանումը կամ ապրանքային նշանը կրող ապրանքների (կարճաթև վերնաշապիկներ, գլխարկներ, մարզական վերնաշապիկներ, արևապաշտպանիչ հովարներ, ուսապարկեր, արևային ակնոցներ, գրենական պիտույքներ, որոնք կրելիս կամ գործածելիս աչքի են զարնում և տեսանելի են դիմացինին) տարածումը, վաճառքը կամ որպես պարգևատրում (մրցանակ) առաջարկելը։

Այս դրույթները ընդունելուց հետո ծխախոտ գովազդող բարետես աղջիները պետք է այլ աշխատանք ման գան, քանի որ այլևս չեն կարողանա տարբեր խաղերի միջոցով գովազդել ծխախտը, օրինակ՝ սրճարաններում:

Նախորդ հոդվածը‘Բուսահողի լիցք է կատարվել. Քաղաքապետարանի լրատվականի լրահոսի «բոցերից» ‘
Հաջորդ հոդվածը‘Էթիկայի հանձնաժողովը չի նկատում Տարոն Մարգարյանի գծերը ‘