‘Սրճեփ, տոլմա եւ վեհաժողովներ. ԱԱԽ ծախսերը’

1292

Ազգային անվտանգության խորհուրդը միայն այս տարվա մայիս ամսվա ընթացքում շուրջ 1 միլիոն 216 հազար դրամ է ծախսել շարժական հեռախոսակապի ծառայությունների համար: Այդ գումարից 346 հազար դրամը վճարել են «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին, մնացածը՝ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին: Ընդհանուր առմամբ՝ հեռախոսային ծառայությունների վրա այս տարվա ընթացքում ԱԱԽ-ն ծախսել է շուրջ 7 միլիոն դրամ:

Այս տարվա ընթացքում 2 միլիոն 450 հազար դրամ պետբյուջեից տրամադրվել է միայն վեհաժողովների կազմակերպման համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու համար, ինչպես, օրինակ, 21 հազար դրամ արժողությամբ սրճեփ կամ 30 հազար դրամ արժողությամբ կոնյակ՝ 20 տարվա հնեցմամբ: Նման «ապրանքների» ցանկում է նաև տոլման, որը գնվել է «Դոլմամա» ռեստորանից՝ 45 հազար 500 դրամով: «Ակումբ Համալիր» ՍՊԸ-ին էլ վճարվել է 258 հազար դրամ՝ 20 հոգու համար նախատեսված ճաշկերույթի համար: Մեկ այլ ընթրիքի համար «Մարարմ» ՍՊԸ-ին վճարվել է 685 հազար դրամ: 

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը այսօր էլ կարծում է, որ «գործ ունենք թալանչիների հետ»’
Հաջորդ հոդվածը‘Հայ ամենանշանավոր գործիչները 40 տարեկանի շեմը չեն անցել’