‘Սփիլբերգը և Ուինֆրին կողմ են ԱՄՆ-ում զենքի վերահսկողության խստացմանը’

1803

Ամերիկյան կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը և նրա կինը՝ դերասանուհի Քեյթ Քեփշոուն, հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին, կինոպրոդյուսեր Ջեֆրի Քաթցեմբերգը և նրա կին Մերիլինը հետևել  են դերասան Ջորջ Քլունիի և նրա տիկնոջ՝ Ամալիի օրինակին և նվիրատվություն են կատարել Ֆլորիդայի դպրոցում հրաձգությունից հետո զենքի նկատմամբ վերահսկողության ոլորտում փոփոխություններ կատարելու համար մարտի 24-ին երթ կազմակերպելու նպատակով:

Deadline պարբերականի տվյալներով՝ Սփիլբերգը և Քեփշոուն «միացել են այդ շարժմանը՝ նվիրաբերելով 500 հազար դոլար»: Նույնքան գումար նվիրաբերելու մասին է հայտարարել նաև Քաթցեմբերգ ամուսնական զույգը:

Երթի անցկացումը ողջունել է նաև Օփրա Ուիմֆրին: «Ջորջ և Ամալ, չեմ կարող չհամաձայնել ձեզ հետ: Ես իմ ջանքերը միացնում եմ ձերին»,- գրել է նա Twitter-ի իր էջում: Հեռուստահաղորդավարուհին նշել է, որ «այդ ոգևորված երիտասարդներն իրեն հիշեցնում են 1960-ական թթ. ԱՄՆ-ում «Ազատության հեծյալներ» իրավապաշտպան հասարակական շարժումը»:

Ավելի վաղ մի խումբ բարձրդասարանցիներ Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած զանգվածային գնդակոծությունից հետո Սպիտակ տան մոտ բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով զենք կրելու սահմանափակում մտցնել: Պատանիները պառկել են Սպիտակ տան մայթին ԱՄՆ դրոշներով ու պաստառներով՝ «Ե՞ս եմ հաջորդը»:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գուանտանամոյի կալանավորը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան կգա Մադագասկարի ԱԳ նախարարը’