‘Սքոթլանդ-Յարդի շենքը վաճառքի կդրվի ավելի քան 410 մլն դոլարով’

872

Մեծ Լոնդոնի ոստիկանության կենտրոնակայանի՝ Սքոթլանդ-Յարդի շենքը վաճառքի կդրվի երեքշաբթի: Վաճառքի հավանական գինը կազմում է 250 մլն ֆունտ սթեռլինգ ( ավելի քան 410 մլն դոլար), գրում է Financial Times-ը:

Այդպիսով, այդ շենքում ավելի քան կեսդարյա աշխատանքից հետո լոնդոնյան ոստիկանությունը ստիպված կլինի տեղափոխվել և հանգրվանել Թեմզայի ափին գտնվող և ավելի փոքր չափի կենտրոնակայանում:

Սքոթլանդ-Յարդին  նաև միջոցներ կհատկացվեն՝ տեխնոլոգիական հագեցման համար, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ թվով սպաների աշխատել գրասենյակից դուրս՝ պլանշետների և սմարթֆոնների օգնությամբ: Փոխանցում է Interfax-ը: 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն առաջարկում է էապես ընդլայնել պատժամիջոցները ՌԴ-ի դեմ ‘
Հաջորդ հոդվածը‘Բժշկին ծեծելու համար Թալինի քաղաքապետի եղբայրը չի պատժվի. «Հրապարակ»’