‘Սքոթլանդ-Յարդն առաջարկում է Սիրիայում կռվող բրիտանացի իսլամիստներին զրկել հպատակությունից’

930

Բրիտանական իշխանությունները անձնագրից կզրկեն Միացյալ Թագավորության այն հպատակներին, ովքեր այժմ մասնակցում են ռազմական գործողություններին Սիրիայում և Իրաքում: Նման հայտարարություն է արել Սքոթլանդ-Յարդի ղեկավար սըր Բեռնարդ Հոգան-Հոուն: «Կարծում եմ՝ դա լավ գաղափար է,- հայտարարել է նա LBC ռադիոյի եթերում:- Մեր երկրի հպատակ լինելը մեծ պատիվ ու առավելություն է, և երբ մարդ մեկնում է կռվելու մեկ այլ պետության համար, նա պետք է զրկվի այդ պատվից»:

Կառավարության տվյալներով՝ իսլամիստ ծայրահեղականների կողմում Իրաքում և Սիրիայում կռվում են առնվազն հազար բրիտանահպատակներ: Նրանց մեծ մասը էթնիկ սիրացիներ ու քրդեր են, սակայն քիչ չեն նաև երիտասարդ մուսուլման բրիտանացիները, որոնք վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ են ընկնում արմատական քարոզիչների ազդեցության տակ:

«Քանի դեռ այդ մարդիկ արտասահմանում են, նրանք մեզ համար վտանգ չեն ներկայացնում,- նշել է Հոգան-Հոուն:- Այնուհանդերձ, մի օր նրանք կուզենան վերադառնալ՝ ավելի արմատականացած և իրական ռազմական փորձ ձեռք բերած: Այդ ժամանակ մեր երկրի ազգային անվտանգության սպառնալիքն իսկապես իրական կդառնա»:

ԶԼՄ-ների տվյալներով՝ բրիտանացի ջիհադականների ճնշող մեծամասնությունը Լոնդոնից է: Ենթադրաբար՝ մայրաքաղաքի բնակիչ էր նաև, այսպես կոչված՝ «Ջոն Բիթլը»՝ լրագրող Ջեյմս Ֆոուլիի դաժան սպանության մեջ կասկածվող անձը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. Ջիհադիստներն սպառնում են ամբողջ Մերձավոր Արևելքին’
Հաջորդ հոդվածը‘Յացենյուկը, Տուրչինովն ու Ավակովը լքել են «Բատկիվշչինան»’