‘Սքոուլզ. «Ման. Յունայթեդի» խաղից ոչ մի հաճույք չեմ ստանում’

1013

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզն իր կարծիքն է արտահայտել հարազատ թիմի ներկայիս խաղի վերաբերյալ: 

«Այժմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղից ես ոչ մի հաճույք չեմ ստանում: Հազիվ եմ իմ մեջ ուժ գտնում, որպեսզի նայեմ, թե ինչպես է խաղում վան Գալի թիմը: Շաբաթ օրը նրանք հաղթեցին «Բյորնլիին», սակայն հենց «Բյորնլիին» առաջին խաղակեսում ավելի շատ գոլային հնարավորություններ ունեցավ: «Մանչեսթեր Յունայթեդի» խաղն անտանելի էր: Մրցակցին հաղթելու համար պետք է գրոհել, իսկ գրոհելու համար` երբեմն ռիսկի դիմել: «Մանչեսթեր Յունայթեդում» միայն մի քանի ֆուտբոլիստ է ռիսկի դիմում:

Ես` որպես կիսապաշտպան, պարտավոր է փոխանցում կատարել` ռիսկային փոխանցում, որը կհասներ հարձակվողին: Միշտ չէ, որ փոխանցումներս նպատակին էին հասնոմ, բայց ես պարտավոր էի դրանք կատարել, հակառակ դեպքում կկորցնեի մեկնարկային կազմում տեղս: Դա հեշտ չէր, բայց մենք դա անում էինք «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Ներկայիս թիմում միայն դի Մարիան է նման փոխանցումներ կատարում, բայց նրա մոտ ոչ միշտ է ստացվում, նա շատ է կորցնում գնդակը,-գրել է Սքոուլզը «Independent» պարբերականի իր սյունակում:

Հավելենք, որ Լուի վան Գալի գլխավորած թիմն Անգլիայի ընթացիկ առաջնության 25-րդ տուրից հետո ունի 47 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘2013 թ. համեմատ՝ Ծառուկյանի ընկերությունների վճարած հարկերը կրկնապատկվել են. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Նոյեմբերյանում ձյուն է, Կապանում` անձրև, Լանջիկում՝ մառախուղ’