‘Սևանա լիճ է բաց թողնվել 366 հազար մանրաձուկ’

913

Այսօր՝ նոյեմբերի 23-ին,  Սևանա լիճ է բաց թողնվել 366 հազար մանրաձուկ՝ 3 գրամ և ավելի կշռով 200 հազար հատ ամառային իշխան և 166 հազար հատ գեղարքունի մանրաձուկ, որոնք ձեռք են բերվել «Արևաձուկ» կազմակերպությունից և Անգեղակոթի ձկնաբուծական գործարանից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 59,5 մլն դրամ:

Այդ մասին հաղորդում է ՀՀ բնապահպանության նախարարության մամլո ծառայությունը:

«Ձվադրման շրջանում արհեստական միջամտություն ենք անում՝ նպատակ ունենալով աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի հետագայում հաջողությամբ կարողանանք արձանագրել բնական վերարտադրությանը: Դրա համար անհրաժեշտ է դադարեցնել բոլոր մուտքերն ու ելքերը դեպի լիճ: Բնապահպանության նախարարության, ոստիկանության և Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ արդեն ունենք միջոցառումների ծրագիր և աշխատելու ենք այդ ծրագրով»,- միջոցառման ժամանակ նշել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Բնապահպանության նախարարի հանձնարարականով՝ մոտակա երեք օրերի ընթացքում պետք է սահմանել շուրջօրյա հսկողություն, քանի որ մանրաձկան բացթողումից, հետո այն մնում է նույն տեղում՝ մինչև ադապտացիոն շրջանի ավարտը:

\"\"

Նախորդ հոդվածը‘Իրանցի բլոգերի սպանության հետաքննության շրջանակներում մի քանի մարդ է ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘Հայազգի լրագրողի հայտարարության պատճառով թուրքական CNN Turk-ը տուգանվել է’