‘Սևանի թերակղզում կորած Ֆրանսիայի քաղաքացին ներկայացել է բաժին’

1554

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 25-ին, ժամը 02.10-ին, Սևան քաղաքի ՈԲ ՕՀ ոստ. ավագ լեյտենանտից ՀՀ ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 01.10-ին քաղաքացի Կ.Ն.-ն ոստիկանություն է դիմել  առ այն, որ հուլիսի 24-ին,  ժամը 15.30-ի սահմաններում, իրեն պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի 33 ՏՕ 134 պետհամարանիշի ավտոմեքենայով (տաքսի) Երևանի «Կոնգրես» հյուրանոցից Սևանի թերակղզի է տեղափոխել Ժան Պ. անունով Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու: Վերջինս ավտոմեքենայում թողել է իրերը և վարորդին հայտնելով, որ մոտ 2 ժամից կվերադառնա՝ գնացել թերակղզու ուղղությամբ և չի վերադարձել:

Քիչ առաջ տեղեկացանք, որ այսօր, ժամը 10.25-ին Ժան Պ.-ն ներկայացել է բաժին:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ Բրյուսովի համալսարանի տանիքում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական հետիշխանափոխական. Հարյուրամյա մենախցի քրոնիկոն ‘