‘Սևանի հատակին սուզորդները սնկաձև ժայռեր են հայտնաբերել’

1306

Սևանի հատակին սուզորդները սնկաձև ժայռեր են հայտնաբերել: Հետաքրքիր հայտնագործությունը կատարվել է հուլիսին` Սևանա լճում հայ-ֆրանսիական արշավախմբի աշխատանքի ընթացքում, որն ընթանում է Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի հնգամյա գործունեության շրջանակում:

Ինչպես պատմել է կենտրոնի փոխնախագահ Արա Ավագյանը հուլիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում, սուզորդներն այդ ժայռերից մի հատված ուղարկել են հետազոտության: Մինչդեռ սնկաձև ժայռերը սուզորդների  միակ հայտնագործությունը չեն: Արա Ավագյանը նաև տեղեկացրել է, որ այս տարի կենտրոնի նախաձեռնությամբ ստորջրյա ցուցադրական մաքրման գործընթաց տեղի է ունեցել 100 քմ տարածքում: Ընդամենը 20 րոպեում արշավախմբի մասնակիցները հավաքել են մեծ քանակությամբ  աղբ` ձկնորսական ցանցեր, ավտոդողեր և պլաստիկե շշեր: «Սևանում կա լուրջ էկոլոգիական խնդիր: Աղբի առկայությունը լճում կարող է նաև լուրջ վտանգ ներկայացնել: Չէ որ նետված ձկնորսական ցանցերում սատկում են ձկներն ու խեցգետինները, դրանց մեջ կարող են խճճվել նաև լճում լողացող մարդիկ», — նշել է Ավագյանը:

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանի նախկին նախագահը հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանը՝ iLur.am-ում հրապարակված դիմումին’