‘Սևան թափվող ձվադրման գետերը ցամաքում են’

1004

Ջրի աննպատակ կամ ոչ ճիշտ օգտագործումը բացասաբար է անդրադառնում Սևանա լիճ թափվող գետերի վիճակի վրա: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, ձվադրման գետերի ջրի մի մասն օգտագործվում է փոքր ՀԷԿ-երի կարիքների համար, մի մասը` վերցվում է Սևանի համար ոչ տիպիկ ձկնատեսակների, մասնավորապես` ծիածանափայլ իշխանի աճեցման համար: Բացի այդ, գետերն օգտագործվում են ոռոգման նպատակով, ըստ որում`վերցնելով ավելի շատ ջուր, քան թույլատրելի է: 

«Որոշ ձվադրման գետեր ընդհանրապես ցամաքում են, ինչը անթույլատրելի է: Պետք է գոյություն ունենա էկոլոգիական հոսք, որը կապահովի ձկների և այդ գետերի էկոհամակարգը կազմող կենդանական և բուսական աշխարհի կենսագործունեությունը»,- ընդգծել է փորձագետը: Իշխանի համար ձվադրման հիմնական գետերն են Լիճքը և Կարճաղբյուրը:

Սակայն, Կարճաղբյուրի վրա կառուցված են փոքր ՀԷԿ-եր, իսկ Լիճքը բախվել է ափերի անթույլատրելի կարգավորման հետ, որոնք խախտում են էկոհամակարգը: «Գոնե այդ մի քանի գետերը հարկավոր է պահպանել`թույլ չտալու համար դրանց ցամաքումը, էկոհամակարգի խախտումը: Ինչ-որ քայլեր, իհարկե, արվում են, բայց որոշակի արդյունքներ դեռ չկան»,- ասել է Գաբրիելյանը:

 

Նախորդ հոդվածը‘Պոլիտեխնիկի դասախոսներին կվերադարձվեն նախկին աշխատավարձերը’
Հաջորդ հոդվածը‘Իվանիշվիլի. Ես սիրում եմ հայերին և երբեք դա չեմ թաքցրել’