‘Սևան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետը ձերբակալվել է’

1260

Ս.թ սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արդարադատության նախարարության Գեղարքունիքի մարզի, Սևան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Մանուշ Հայկազի Կիրակոսյանը:

Ինչպես տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ռ. Իսկանդարյանը,լ խնդիրներ ունենալով Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենքի հետ, դիմել է Մ. Կիրակոսյանին, ով պատրաստակամություն է հայտնել 500 ԱՄՆ դոլար գումարի դիմաց, առանց համապատասխան փաստաթղթային հիմքերի և ձևակերպումների, տրամադրել ամուսնության կեղծ վկայական, հավելելով, որ դրա հիման վրա նա կարող է կրել այլ ազգանուն, դրանով ստանալ անձնագիր և հնարավորություն ունենալ կրկին մեկնել Ռուսաստանի Դաշնություն :

Կաշառք ստանալու դեպքով ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Տորեսը «Միլանում» արդյունավետ խաղ է ցուցադրում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստը ձերբակալվել է պանիր գողանալու կասկածանքով’