‘Սև երեքշաբթի Ղազախստանում’

1761

Փետրվարի 11-ին հաշված րոպեների ընթացքում Ղազախստանի ազգային արժույթի փոխարժեքը ընկել է մոտ 20 %-ով: Հիշեցնենք, որ Ղազախստանը Մաքսային միության երեք երկրներից մեկն է, և Հայաստանի մոտալուտ միացումը ՄՄ-ին էլ ավելի մտահոգիչ է դառնում: Ստորև ներկայացվող ռուսական «РБК» հեղինակավոր գործակալության հոդվածում ներկայացվում Ղազախստանի տնտեսության վիճակը տենգեի անկումից հետո: Նշենք նաև, Ռուսաստանի տնտեսության վիճակն էլ մտահուգությունների տեղիք է տալիս, քանի որ ռուբլին ևս սրընթաց արժեզրկվում է:

* * *

Ղազախստանի Ազգային բանկի որոշումը՝ ազգային արժույթի փոխարժեքը պահպանել 150-155 տենգե՝ մեկ դոլարի դիմաց՝ պայթող ռումբի էֆեկտ ունեցավ: Հաշված րոպեների ընթացքում տենգեի փոխարժեքն ընկավ 20 %-ով: Ղազախստանի ֆոնդային սակարանում այժմ մեկ դոլարի դիմաց տալիս են մոտավորապես 185 տենգե: Փոխանակման կետերում դոլարն ավելի թանկ է՝ 190-195 տենգե, առանձին դեպքերում՝ մինչև 200 տենգե:

Խանութներն արժեզրկմանը արձագանքեցին մեծ ապրանքների՝ սառնարանների, գազօջախների, հեռուստացույցերի գնապիտակները հանելով, իսկ փոքր ապրանքներն ուղղակի վերացան վաճառասեղաններից: Այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին, թե թույլ չեն տա առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ, խանութներում սկսեցին մտցնել վաճառքի սահմանափակումներ՝ 2-3 կգ միրգ ու բանջարեղեն, մեկ-երկու տուփ կաթ և այլն:

Առևտրի շատ կետեր, հատկապես՝ արտասահմանյան թանկարժեք ապրանքի վաճառքով զբաղվող ավտոսալոնները, էլեկտրոնիկայի խանութները, այսօր ընդհանրապես փակվել են՝ հաշվառում անցկացնելու նպատակով: Փորձագետները վստահ են, որ երբ նրանք կրկին բացվեն, ավտոմեքենաների գները բարձրացած կլինեն: Ընդ որում՝ ոչ միայն արտասահմանից բերվածների, այլև հենց Ղազախստանում հավաքվող արտասահմանյան մեքենաների՝ SsabgYong, KIA, Skoda, Chevrolet գները:

Գների բարձրացում են նախապատրաստում նաև ներմուծումից անկախ՝ մյուս ոլորտները: «Ես աշխատում եմ տպագրության ոլորտում: Ինձ մոտ 90 % ապրանքը դրսից է բերվում՝ թանաքից բռնած՝ մինչև թուղթը: Գները կբարձրացնե՞մ: Անկասկած»,- իր բլոգում գրել է Աստանայում մի ֆիրմայի սեփականատեր:

Այցելուների սպասարկումը դադարեցրել են ղազախական շատ ինտերնետ-խանութներ: «Դոլարի փոխարժեքի բարձրացման կապակցությամբ մենք ստիպված ենք վերանայել մի քանի խումբ ապրանքների գները: Ներկա պահին կայքում նշվածն ակտուալ տեղեկատվություն չէ», գնորդներին տեղեկացրել է այդ խանութներից մեկը:

Նախորդ հոդվածը‘Եվրոպացի խորհրդարանականները կասկածվում են Բաքվից նվերներ ընդունելու մեջ – «Ազատություն»’
Հաջորդ հոդվածը‘Ռ. Հակոբյան. Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում փոխհամաձայնության հավանականությունը մեծ է’