‘Ս.Սարգսյանը հաստատեց. Մեկնում է Վիլնյուս’

938

Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և ԵԺԿ Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովներին: Այդ մասին տեղեկացնում է Սարգսյանի մամլո ծառայությունը: Նշվում է, որ այցի շրջանակներում Վիլնյուսում նախատեսվում են նաև Սարգսյանի երկկողմ ձևաչափով հանդիպումներ: Ի դեպ, ուշագրավն այն է, որ Սարգսյանի մասնակցության մասին առաջինը տեղեկատվությունը տարածել է Եվրոպական Միությունը:

 

 

Նախորդ հոդվածը‘Չեն էլ թողնում մարդը նստացույց անի, իսկույն կատարում են պահանջները’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Արոնյան-Վլադմիր Կրամնիկ (ուղիղ)’