‘Ս.Սարգսյանին սպառնալիքների չեզոքացման վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել ‘

1054

ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն անցկացվող «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը և պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ: Հաղորդում է President.am-ը: Ըստ այդմ, ԱԱԽ անդամներն առաջարկություններ են ներկայացրել Ս. Սարգսյանին՝ սպառնալիքների չեզոքացմանն ու պետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը և ԱՄՆ-ն գոհ են Սիրիայի զինաթափման գործընթացից’
Հաջորդ հոդվածը‘Իրանցիները «ռմբահարել են» Իսրայելի վարչապետին. «Մենք ջինս ենք կրում» (ֆոտոշարք) ‘