‘Ս.Սարգսյանի այցի ամենակարևոր դետալը թաքցվել է. Մամուլ’

2094

«Դուք չեք կարող լինել երկու տնտեսական տիրույթներում միաժամանակ։ Դուք պետք է ընտրություն կատարեք»,– այսպիսի հայտարարություն է արել Լեհաստանի նախագահ Կոմորովսկին։ Այս մասին հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը։

 Ըստ «Ռեգնումի», այդ հայտարարությունը հնչել է նրա՝ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Սա Լեհաստանի նախագահի պատասխանն է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը Մաքսային միության և Եվրամիության հետ ինտեգրման հարցում առաջնորդվում է ոչ թե «կամ–կամ», այլ «և–և» սկզբունքով»,–գրում է «ՀԺ»-ն և հավելում.

«Այսպիսով, Լեհաստանի նախագահը ասել է այն, ինչը բոլորը գիտեին, որ պետք է ասեն Սարգսյանին Լեհաստանում: Սա այդ այցի ամենակարևոր դետալն էր: Բայց Կոմորովսկու այս հայտարարությունը բնականաբար բացակայում է Ս.Սարգսյանի այցի մասին պաշտոնական հաղորդագրություններում և նրա այցը լուսաբանող լրատվամիջոցների ռեպորտաժներում»:

Նախորդ հոդվածը‘Գոնսալո Իգուաինը տեղափոխվում է «Արսենալ»’
Հաջորդ հոդվածը‘Վանաձորյան բուհում գործել է «սամասուդի» տարբերակը. Մամուլ’