‘Ս.Սարգսյանի թիկնապահը՝ օպերատորին. Արտոնվա՞ծ ա ձեր էս նկարելը ‘

1957

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ: Նրանք պահանջել են, որպեսզի Սերժ Սարգսյանը անձամբ հանդիպի իրենց և իրենց խնդրին լուծում տա: Երբ Սարգսյանը մոտեցել է ցուցարարներին ու սկսել զրուցել նրանց հետ, ԳԱԼԱ-ի օպերատորին է մոտեցել Սարգսյանի թիկնապահներից մեկն ու ոչ ավելի, ոչ պակաս, հարցրել. «Արտոնվա՞ծ ա ձեր էս նկարելը»: Օպերատորի զարմացած արձագանքին՝ «այսի՞նքն» ի պատասխան՝ թիկնապահը շարունակել է. «Հիմա էս ներկա պահին, որ նկարում եք, արտոնվա՞ծ ա»: Փաստորեն, Սերժ Սարգսյանի թիկնապահները այնքան են վարժվել այն բանին, որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ իրադարձությունները պետք է թաքուն պահվեն բոլոր ԶԼՄ-ներից, և նկարելու հնարավորություն կարող են ունենալ միայն «արտոնվածները», որ նույնիսկ բաց տարածքում (փողոցում) լրատվական գործունեություն իրականացնող լրատվամիջոցի օպերատորին կարող են հարց տալ, թե «արտանովա՞ծ ա ձեր նկարելը»:

Երկխոսությունը դիտել 09:35 րոպեից:

Նախորդ հոդվածը‘Ս.Սարգսյանը՝ ցուցարարներին. Եթե ես եմ նախագահը, ուրեմն պիտի մեղադրե՞ք. ԳԱԼԱ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավոր. «Որոտան»-ը մեկ «շկաֆի» հետ համեմատելն իրոք աննախադեպ էր ‘