‘Ս.Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարը 2014թ. բավական թեժ է դիմավորել. «Ժողովուրդ»’

1541

Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը 2014թ. բավական թեժ է դիմավորել։ Նա ամանորյա տոներն անցկացրել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում։ Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին պատմել են ականատեսները, Հովիկ Հովսեփյանը «Մարիոթում» պարբերաբար խրախճանքներ է կազմակերպել, անձամբ իր համար կենդանի երաժշտախումբ վարձել, որը նվագել է՝ խանգարելով հյուրանոցի մյուս այցելուների հանգիստը։

«Ժողովուրդը» փորձել է պաշտոնյայի աղմկոտ պահվածքի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Հովսեփյանի խոսնակ Լուսինե Մկրտչյանից, որը, սակայն, ասել է. «Հարկ չեմ համարում այդ հարցադրմանը պատասխանել»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Թևան Պողոսյանը, ասում են, հնարավոր է՝պաշտոն ստանա. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի համար քաղաքական ռեաբիլիտացիան դժվար կլինի, եթե ոչ անհնար. «ՀԺ»’