‘Ս.Սարգսյանն էլ է հույսեր կապում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ ջանքերի հետ ‘

944

Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, եւ ինչպես եւ Իլհամ Ալիեւն իր ուղերձում, ինքն էլ ակնկալել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ ջանքերը: «Խորապես արժևորում ենք Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամությունը և ուրախ ենք, որ համատեղ ջանքերով երկկողմ գործընկերությունը բարձրացրել ենք որակապես նոր մակարդակի: Կարևորում ենք հայ-ամերիկյան բազմոլորտ համագործակցության խորացումը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարության կայացմանը ձեր կողմից ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներգրավման ընդլայնումը:

Շեշտադրելով ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ներգրավվածության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ ակնկալում ենք միջնորդական ակտիվ գործունեության շարունակում՝ հանուն Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության»,- ասվածէ ուղերձում:

 

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական Անկարան հերքում է սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանը բացելու վերաբերյալ լուրը’
Հաջորդ հոդվածը‘Ե՞րբ կվերագործարկվի Ստեփանակերտի օդանավակայանը ‘