‘Ս.Սարգսյանն ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրենին ‘

864

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն, ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ Վիկտոր Իվանովին, ով Հայաստանում է գտնվում ս.թ. հոկտեմբերի 1-4-ը Երևանում անցկացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այն անցկացվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների գործողության շրջանակներում: Հաղորդում է President.am-ը: 

Նախորդ հոդվածը‘Արմենպրես. Երևանի ակտիվ պոռնիկների քանակը մեկ շաբաթվա ընթացքում նվազել է 1-ով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Սահակյանի ենթագիտակցական վրիպումը. շնորհակալություն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)’