‘Ս.Սարգսյան-գեներալ Մանվել հարաբերությունների էվոլյուցիան. 2008-2014 (տեսանյութ)’

2718

Երկրապահ կամավորականների միության` շաբաթ օրը տեղի ունեցած համագումարը եւս մեկ անգամ եկավ փաստելու, որ իշխանությունը դեռ էլի մի որոշ ժամանակ շարունակելու է արցախյան պատերազմի հաղթանակները շահարկել հանուն իր խմբակային շահերի:

ՍերԺ Սարգսյանն իր ելույթում երկրապահներին դիմելով տնավարի-բռնազբոսիկ «տղերք» դիմելաձեւով, փորձում էր ցույց տալ, որ «ինքն էլ նրանցից մեկն է»` մտքում իբր ունենալով ազատամարտիկների հանդեպ հանրության ջերմ վերաբերմունքը: Իհարկե, զուգահեռաբար չմոռանալով «նվնվացող թուլակամներ» անվանել հանուն սոցիալական արդարության պայքարող ազատամարտիկներին: 

Այս համատեքստում ուշագրավ է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կեցվածքը «իր մարտական ընկեր» Սերժ Սարգսյանի նկատմամբ: Պաշտոնաթող գեներալը իր «նախագի» հանդեպ վերամբարձ հարգանաց զեղման գործում այնքան խորացավ, որ ինքնամոռաց կերպով գոչեց. «Ապրե’ս դու, որ կաս, վերջի՛ն բոլշեւիկ», ինչպես ասում են` աչքը բուժելու փոխարեն ունքը հանելով:

Մինչդեռ, 2008-ի մարտին, այն բանից հետո, երբ գեներալ Մանվելը համարձակվել էր մի պահ մտքով անցկացնել, որ կարելի է չենթարկվել սեփական ժողովրդի դեմ հրազեն կիրառող իշխանություններին, ինչի համար հեռացվել էր Պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, Սերժ Սարգսյանը հեռակա կերպով իր ափսոսանքն էր հայտնում, որ «Մանվելը փորձ է արել մտնել քաղաքականության մեջ, չենթարկվել գերագույն գլխավոր հրամանատարին», եւ խոստանում էր «պարզել հանգամանքները եւ լուծել խնդիրը»: 

Խնդիրը, ինչպես տեսնում ենք, լուծվել է. գեներալն ու վերջին բոլշեվիկն այլեւս իրար ջան են ասում, ջան՝ լսում, եւ Սերժ Սարգսյանը այլեւս չի հիշեցնում նրան, որ չպետք է մտնել քաղաքականության մեջ: Չմոռանանք, որ մեկ տարի առաջ էլ՝ գեներալի քաղաքական մուտքին դեմ Սարգսյանը վերջինիս՝ իր կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր դարձրեց:

 

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ հերթական դիտարկումը կանցկացնի ‘
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարները վերանվաճել են Կիեւի քաղաքապետարանը ‘