‘Ս. Սարգսյան. «Վրաստանը հարստացրել է հայկական մշակույթը, իսկ Հայաստանն էլ, որոշ չափով՝ վրացականը»’

1515

Երեկ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է հարևան Վրաստան:

Ըստ վրացական մամուլի՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում Սարգսյանը, մասնավորապես, ասել է.

«Այս տարածաշրջանում մենք միասին ենք երկար ժամանակ, և շատ օրինակներ կան այն բանի, թե ինչպես ենք փոխհամագործակցում մշակույթի ոլորտում: Դուք հարստացրել եք հայկական մշակույթը, և մենք էլ, որոշ չափով, նույնպես ավանդ  ունենք վրացական մշակույթի հարստացման գործում: Ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Վրաստանի նախագահին այն բանի համար, որ նա ընդունեց մեր առաջարկը՝ Սայաթ-Նովայի հոբելյանի առթիվ միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ: Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ եղբայրական Վրաստանում»:

 Փոխանցում է Грузия-online-ը:

Նախորդ հոդվածը‘Սարգսյանը համաձայնագրեր է ստորագրել Վրաստանի վարչապետի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներին բերման ենթարկեցին’