‘Ս.Օհանյան. Չեմ կարծում, թե լարվածությունների փոքր ձևերը կարող են ստիպել, որ մենք դիմենք ՀԱՊԿ-ին’

833

«Չեմ կարծում, թե այս վերջին տարիներին և մանավանդ մեր զինուժի ստեղծման ողջ գործընթացը, երբ հայկական բանակը ապացուցել է, որ անընդհատ զարգացող զինուժ է, այս լարվածությունների փոքր ձևերը կարող են ստիպել, որ մենք դիմենք ՀԱՊԿ-ին: Ինչո՞ւ է այդ դեպքում պետք հայկական բանակը, եթե իր առջև դրված խնդիրները այդ փոքր սրացումների դեպքում չի կարող իրականացնել: Մենք մեր առջև դրված խնդիրները կարող ենք իրականացնել»: ՊՆ-ում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է ՊՆախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե սահմանին նկատվող սրացումները արդյո՞ք պատճառ չեն, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին, որի անդամ է:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալվել է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած սպանության գործով կասկածյալը ‘
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’