‘Վագրը կրկեսի ներկայացման ժամանակ հոշոտել է վարժեցնողին’

897

Մեքսիկայի հյուսիս — արևմուտքի Սոնորայի նահանգում վարժեցնող Ալեքսանդր Քրիսպինը զոհվել է ներկայացման ժամանակ, երբ հենց կրկեսի ասպարեզում նրա վրա է հարձակվել  վագրը: Այդ մասին փետրվարի 3-ին հաղորդել է նահանգի ոստիկանությունը:

Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 2-ի երեկոյան, երբ կրկեսը ներկայացում էր տալիս էտչոխոա փոքր քաղաքում, իսկ Քրիսպինը երկու վագրերի հետ գտնվում էր ասպարեզում: Ինչ-որ պահի կենդանիներից մեկը դուրս է եկել վերահսկողությունից և նետվել արտիստի վրա:   

Մի քանի րոպե վագրը ծվատել է դեռևս ողջ վարժեցնողին, ընդ որում կրկեսախմբի գործընկերների ջանքերը, որոնք փորձել են հարվածներով քշել գիշատչին, հաջողությամբ չեն պսակվել: «Արմենպրեսի» փոխանցմամբ, Քրիսպինին հասցրել են տանել հիվանդանոց, որտեղ նա մահացել է բժշկական օգնություն ցույց տալու ժամանակ: Վագրի հետագա ճակատագրի մասին առայժմ ոչին չի հաղորդվում:   

Քրիսպինը (35 տարեկան), ըստ տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալների՝ ծնունդով եղել է ԱՄՆ-ից: Մեքսիկայում նա աշխատել է Suarez կրկեսի խմբում:

Նախորդ հոդվածը‘Բուքինգհեմյան պալատի մոտ դանակներով տղամարդ է ձերբակալվել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Երկու միլիոն՝ ճարտարապետի սպանության համար’