‘Վազգեն Խաչիկյանը ձերբակալված է ‘

1132

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին ձերբակալել են: Այս տեղեկությունը iLur.am-ին հաստատեցին Ոստիկանության լրատվության վարչությունից: Այնտեղից այլ մանրամասներ չհայտնեցին՝ խոստանալով դրանք ներկայացնել մի փոքր ուշ:

Հիշեցնենք, որ կառավարությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը հատուկ հանձնարարականներ տվեց ԱԱԾ-ին և գլխավոր դատախազությանը` պետական բյուջեի հաշվին յուրացումներ կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀԱԿ ակտիվիստների բողոքի քննությունը’
Հաջորդ հոդվածը‘Զիդանը Մոուրինյոյի պատճառով կարող է լքել «Ռեալը»’