‘Վազգեն Խաչիկյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվել է’

838

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ մեղադրող դատախազների  բացակայության պատճառով:  Ինչպես հաղորդում է «Փաստինֆոն», այս գործը նորանշանակ դատավոր Մեսրոպ Մակյանին մակագրվելուց հետո, դատախազների բացակայության պատճառով արդեն երկրոդ անգամ է հետաձգվում նիստը:

Մեղադրող դատախազ Հովհաննես Ենոքյանը  դատարանին տեղեկացրել է, որ նիստին չներկայանալու պատճառը՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունն է: Նկատի ունենալով, որ  մեղադրողի բացակայության պայմաններում  գործի քննություն անհնար է, դատական նիստը հետաձգվեց  և նշանակվեց փետրվարի 6-ին:

Նախորդ հոդվածը‘Նախագահականից ֆինանսավորվող «Զորակն» հիմնադրամի տնօրենը՝ դանակահարության հեղինակ . «Հայազն»’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող են համակարգիչները վարակել ռադիոյի օգնությամբ’