‘Վազգեն Խաչիկյանի գործով ոչ մի վկա չէր ներկայացել դատարան’

1268

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Վազգեն Խաչիկյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մնացած տասներկու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը, որի ընթացքում պարզ դարձավ, որ ոստիկանության ստորաբաժանման աշխատակիցները ինչ-ինչ պատճառներով բերման չէին ենթարկել դատարանի կողմից նախորդ դատին պահանջված վկաներին: Նիստի ընթացքում դատարանը հրապարակեց վկա Մանուշակ Մեսրոպյանի հարցաքննության արձանագրությունը:

Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը մեղադրվում էր բազմաթիվ քաղաքացիների կենսաթոշակները և նպաստները յուրացնելու մեջ, որի վնասը ընդհանուր առմամբ կազմում  է 289.956.681 դրամ:

Այսօր կայացած դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով, քանի որ նիստին ընդհանրապես վկաներ չէին ներկայացել:  

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Պեպի «Բավարիան» կայանում է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Սերժ Սարգսյանի ելույթը կտրված էր իրականությունից’