‘Վազգեն Խաչիկյանի կալանքը երկարացվել է 2 ամսով’

955

Երեկ` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դռնփակ դատական նիստի ժամանակ, դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշմամբ, ևս 2 ամսով երկարացվել է Հայաստանի Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի խափանման միջոց կալանքը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Հիշեցնենք, որ Խաչիկյանը կալանավորված է սեպտեմբերի 28-ից` կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվող գործի շրջանակում։

Նախորդ հոդվածը‘Եվրոպացի ֆերմերները Եվրախորհրդարանը ողողել են կաթով’
Հաջորդ հոդվածը‘Ուզու՞մ եք իմանալ, թե հայերը ինչու են լքում Հայաստանը’