‘Վազգեն Սաֆարյան. Կառավարությունը պետք է բանակցի Իրանի հետ՝ գազի ներկրման հարցով’

798

Տնտեսության վրա գազի և էլեկտրաէներգիայի գնաճի բացասական ազդեցությունը կանխելու համար պետք է օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ պետք է դիտարկել նաև գազի ներկրման այլընտրանքային տարբերակը, այն է՝ սպառել նաև իրանական գազը, դրա համար, ըստ բանախոսի, պետք է բանակցություններ վարել հարևան Իրանի հետ:

 Չնայած դրան՝ Վազգեն Սաֆարյանը վստահ է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի դաշնակիցը, ու գազի գնի թանկացումը չի կարող ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:
Վազգեն Սաֆարյանի կարծիքով, կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի գազի թանկացումն ավելի մեղմ լինի, քան սպասվում էր:

Հիշեցնենք, որ հունիին ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ իրանական գազը հնարավոր չէ որպես ռուսական գազին այլընտրանք ներկրել, քանի որ Իրանական գազն անհամեմատ թանկ է:

Նախորդ հոդվածը‘Թայֆունի կապակցությամբ Չինաստանում վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել’
Հաջորդ հոդվածը‘Ժողովրդագիր. Տարեկան կորցնում ենք բնակչության 1 տոկոսը’