‘Վալբուենայի գործով 3 կասկածյալները ազատ են արձակվել, Բենզեմայի ընկերը՝ ոչ’

1201

Վերսալի դատարանի դատախազը հայտնել է, որ կալանքից ազատ են արձակվել Ֆրանսիայի հավաքականի և «Լիոն»-ի կիսապաշտպան Մատյո Վալբուենայի գործով 3 կասկածյալները, հայտնում է AFP-ն:

Ազատ արձակումը պայմանավորված է հետաքննության ընթացքում նախնական կալանքի ժամկետն ավարտվելու հետ, համաձայն Ֆրանսիայի քրեական օրենսգրքի: Երկու կասկածյալներն ազատ են արձակվել փետրվարի 10-ին, ևս մեկը՝ փետրվարի 12-ին:

Նշենք՝ չորրորդ կասկածյալը Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի մանկության ընկերը՝ Կարիմ Զենատին, դեռևս կալանավորված է:

Ավելի վաղ Բենզեման խոստովանել էր, որ Վալբուենայի հետ ինտիմ բնույթի տեսանյութի մասին խոսել է Զենատիի խնդրանքով: Բենզեմային, հիշեցնենք, մինչև 5 տարվա ազատազրկում է սպասվում: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն որոշում է կայացրել ֆուտբոլիստին ժամանակավորապես հեռացնել Ազգային հավաքականից:

Նախորդ հոդվածը‘«Ամենակեղտոտ» ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձել է Հայաստան’