‘Վալդանո. ««Ռեալում» մարզչի եւ խաղացոցների միջև տարաձայնություններ կան»’

1209

«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն քննադատել է այս մրցաշրջանում մադրիդցիների խաղը: Նրա խոսքերով՝ թիմի ներսում խաղացողների եւ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի միջեւ հարաբերությունները խզվել են:

«Վիլյառեալի» հետ հանդիպման առաջին րոպեներից թիմին չէր բավականացնում ինտենսիվությունը: Դա անբացատրելի է: «Ռեալը» մարտական ոգու թուլություն ցուցադրեց: 1-ին խաղակեսում նա անթույլատրելի միջակություն ցուցաբերեց: Թիմը հատուցում է մարզչի եւ խաղացողների միջեւ խզման համար»:

Հիշեցնենք, որ Վալդանոն «Ռեալից» հեռացավ 2011-ին՝ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ տարաձայնությունների պատճառով:

Նախորդ հոդվածը‘Բլատեր. «Մաքուր խղճով կարող եմ ներկայանալ ցանկացած դատարան»’
Հաջորդ հոդվածը‘Խավիեր Էռնանդեսը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացել է վան Գալի պատճառով’