‘Վալդեսը «Ստանդարդի» հետ հաղթել է Բելգիայի Գավաթը’

1197

«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը «Ստանդարդի» կազմում դարձել է Բելգիայի գավաթակիր: Մրցաշարի եզրափակչում վալդեսի թիմը հաղթել է 2-1 հաշվով, իսկ 34-ամյա դարպասապահը խաղադաշտում անցկացրել է ողջ հանդիպումը: Իսպանացին «Ստանդարդում» խաղում է վարձավճարի հիմունքներով. նրա տրանսֆերը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Ստանդարդի» կազմում աչքի են ընկել Մամադու Դիարրան և Իվան Սանտինին, «Բրյուգգեի» միակ գոլը խփել է Լիոր Ռաֆաելովը:

Բելգիայի Գավաթ. եզրափակիչ

«Բրյուգգե» — «Ստանդարդ»` 1-2:

Նախորդ հոդվածը‘Ինդիան-Ուելսի եզրափակչում Ազարենկան հաղթեց Ուիլյամսին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Հասկացա, թե որքան բարդ է պաշտպանել տիտղոսը Բունդեսլիգայում»’