‘«Վալենսիան» ընդհատեց «Ռեալի» հաղթական երթը (տեսանյութ)’

884

Կարճատև դադարից հետո վերսկսեց Իսպանիայի` 2014-15թթ, առաջնությունը: 17-րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Վալենսիային»:

«Մեստալյա» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը բացվեց 14-րդ րոպեին. Ալվարո Նեգրեդոն սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, իսկ գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց մադրիդյան թիմի առաջատար Քրիստիանու Ռոնալդուն: 

Թիմերն ընդմիջման գնացին Կարլո Անչելոտիի սաների նվազագույն առավելության պայմաններում, իսկ երկրորդ կեսում «չղջիկներին» հաջողվեց կամային հաղթանակ տոնել: 52-րդ րոպեին Պեպեի օգնությամբ Բարագանը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 65-րդ րոպեին դաշտի տերերի կազմում հաղթական գոլը հեղինակեց Օտամենդին: 

Այս խաղից հետո «Ռեալը», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, մնաց 39 միավորով և դեռևս գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն մադրիդցիներին շրջանցելու հիանալի հնարավորություն ունի «Բարսելոնան»: «Վալենսիան» այժմ ունի 34 միավոր և եզրափակում է լավագույն քառյակը: 

ՎԱԼԵՆՍԻԱՌԵԱԼ Մ.

2-1 (0-1)

MC

 

0-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 14՛ (11մ), 1-1՝ Անտոնիո Բարագան 52՛, 2-1՝ Նիկոլաս Օտամենդի 65՛

 

ՎԱԼԵՆՍԻԱ. 1.Դիեգու, 5.Շկոդրան Մուստաֆի, 6.Լուկաս Օրբան, 19.Անտոնիո Բարագան (8.Սոֆիան Ֆեգուլի, 73), 23.Նիկոլաս Օտամենդի, 10.Դանիել Պարեխո, 11.Պաբլո Պյատի (31.Խոսե Գայա, 23), 15.Էնցո Պերես, 21.Անդրե Գոմեշ, 7.Ալվարո Նեգրեդո (17.Ռոդրիգո Մորենո, 80), 9.Պակո Ալկասեր

ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 3.Պեպե, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ, 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես (6.Սամի Խեդիրա, 71), 11.Գարեթ Բեյլ (20.Խեսե, 71), 23.Իսկո, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (14.Խավյեր Էրնանդես, 80)

 

Զգուշացում՝ Խոսե Գայա 23՛ (Վ), Էնցո Պերես 29՛ (Վ), Շկոդրան Մուստաֆի 33՛ (Վ), Պակո Ալկասեր 42՛ (Վ), Դանիել Պարեխո 43՛ (Վ), Լուկաս Օրբան 59՛ (Վ), Սերխիո Ռամոս 15՛ (Ռ), Իսկո 39՛ (Ռ), Դանիել Կարվախալ 63՛ (Ռ) 

 

40

ԳՆԴԱԿԻ %

60

11 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

19 (8)

24

ՏՈՒԳԱՆՔ

17

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

11

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

 

Նախորդ հոդվածը‘ՊՆ-ն հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» դուրս եկավ Անգլիայի գավաթի 1/16 փուլ(տեսանյութ)’